Մինչ ապրիլի 24-ը «սառեցված» ներքաղաքական կյանքը շուտով «հալվելու» է: Հալոցքի հետ մեկտեղ «ջրի երես» են դուրս գալու նաև տևական ժամանակ խմորված ինտրիգները: Քանի որ ընդդիմադիր դաշտում մարդ ու գործընթաց դույզն-ինչ չեն մնացել, բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանական դաշտ: ՀՀԿ-ում սկսել են իրար լավ չհասկանալ: Դժգոհողների նոր ալիք է հասունանում, սակայն «ապստամբները» դեռ լուռ են: Բայց հերիք է առիթ լինի և նրանք իրենց կարծիքը «համապատասխան տեղում» կհայտնեն ու կհիշեցնեն: «Ընդդիմադիր» ՀՀԿ-ականների հիմնական «թիրախը» սոցիալ-տնտեսական վիճակն է ու դրա ոչ ճիշտ կառավարումը: Նրանց դիտարկմամբ, երկրում ավելի վատ տնտեսական պայմաններ են, քան տարիներ առաջ ֆինանսատնտեսական ճգնաժամի օրերին: ՀՀԿ «գանգատավորները» վստահեցնում են, որ այս վիճակը շատ լավ գիտակցում է նաև երկրի ղեկավարությունը, և առաջիկայում հնարավոր են որոշ փոփոխություններ ոչ միայն քաղաքականության, այլև որոշ պաշտոնյաների առումով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ